Nexus 9 պլանշետը հնարավոր է` ներկայացվի հոկտեմբերի 16-ին

nexusԱյն, որ Nexus 9 պլանշետի թողարկումը կկայանա ս.թ. չորրորդ եռամսյակում, կասկած չի հարցում, սակայն կոնկրետ ամսաթվեր առայժմ չեն հայտարարվել պաշտոնապես:

Պոլ Օբրայն անունով մշակողը, ով հայտնի է MoDaCo կեղծանվամբ, Twitter-ի իր էջում գրել է, որ 8,9 դյույմանոց էկրանով պլանշետի թողարկումը կկայանա հոկտեմբերի 16-ին: Նշենք, որ վերոնշյալ պլանշետը մշակում են Google և HTC ընկերությունները: Պոլին վստահել կարելի է, քանի որ նա նախկինում հրապարակել էր նաև Nexus 5-ի շնորհանդեսին ճշգրիտ ամսաթիվը:

Nexus 9-ի հետ միասին կարող է ներկայացվել Nexus 6 սմարթֆոնը, որը մշակվում է Motorola ընկերության հետ համատեղ: Սպասվում է, որ պլանշետը կունենա Tegra K1 հզոր պրոցեսոր, 1080p թույլատրությամբ էկրան, 16 ԳԲ ներքին հիշողություն, microSD-ի հնարավորություն և այլն: Սարքի օպերատիվ հիշողությունը կարող է լինել 4 ԳԲ:

Աղբյուրը`Phonearena.com