Երբ Microsoft-ը «կուլ» տվեց ֆիննական Nokia-ի բջջային սարքերի արտադրության բաժինը, վերջինս կորցրեց իր բաժնետոմսերի ամենակարևոր մասը և ամենակարևոր մասնագետներին, ովքեր զբաղվում էին Windows Phone Lumia, Asha և Android սմարթֆոնների շարք Nokia X-ով:
Բացի դրանից, Microsoft-ն իրավունք ձեռք բերեց օգտագործելու Nokia բրենդը և վերջինիս բջջային հեռախոսների արտոնագրերը 10 տարով՝ անսահամափակ ժամկետով երկարաձգելու իրավունքի հետ միասին:
Այսօր Nokia-ն կենտրոնացրել է իր ուժերը հեռահաղորդակցային սարքավորումների շուկայում իր դիրքերն ամրացնելու ուղղությամբ:
Սակայն ֆինները կարող են փորձել վերստեղծել վերածնել իրենց՝ սմարթֆոն արտադրողի հեղինակությունը: LinkedIn սոցցանցում Nokia-ն հայտարարություն է տեղադրել այն մասին, որ աշխատանքի են հրավիրում փորձ ունեցող ինժեներների, դիզայներների և լուսանկարչական ապարատների մասնագետների՝ աշխատելու հատուկ նոր սարքերի հետ:
Ինչպես հայտնի է, Microsoft-ը վերջերս աշխատանքից ազատեց մոտ 18 000 աշխատակցի, որոնց մեծ մասը Nokia-ի նախկին աշխատակիցներն էին: Microsoft-ի այս գործողությունները մեծ հիասթափեցրել են Nokia-ին: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ Nokia-ն միջոցներ գործարկի՝ վերածնելու սմարթֆոնների արտադրությունը՝ աշխատանքի վերցնելով Microsoft-ից ազատված իր նախկին աշխատակիցներին:
Ամենայն հավանականությամբ, մոտակա ժամանակներում մենք կտեսնենք նոր Nokia սմարթֆոններ՝ աշխատող Android օպերացիոն համակարգով և հագեցած ֆիննական ընկերության բրենդային ֆոտոտեխնոլոգիա PureView -ով: