Nokia Lumia Superman՝ սմարթֆոն սելֆիների սիրահարների համար

«Superman» կոդային անվանումով Lumia սմարթֆոնի մասին վաղուց լուրեր են պտտվում: Սպասվում է, որ սարքը կստանա 4,7 կամ 5 դյույմանոց էկրան և 5 Մպ դիմային տեսախցիկ, որի շնորհիվ էլ կգրավի սելֆիների սիրահարներին:

Phonearena-n գրում է, որ «Superman»-ը կթողարկվի օգոստոսին, և սկզբնական շրջանում կվաճառվի միայն ամերիկյան Verizon и AT&T օպերատորների միջոցով:

superman

Հեռախոսը կաշխատի Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Որպես պրոցեսոր կօգտագործվի Snapdragon 400 քառամիջուկ չիպը, Adreno 305 գրաֆիկական արագացուցիչը: Սմարթֆոնը կունենան նաև 8 Մպ հիմնական տեսախցիկ: Հեռախոսի գնի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ Phonearena.com