Oracle-ը նոր կառավարման համակարգով x86-սերվերներ կթողարկի

oracle sun servers

Oracle ընկերությունը ներկայացրել է իր նոր x86-սերվերները, որոնք հիմնված են Xeon E5-2600 v2  նորագույն պրոցեսորների վրա: Նոր երկու սոքեթանոց սերվերները կոչվում են Sun Server X4 և ստեղծված են բարձր արտադրողականությամբ աշխատանքի համար և համապատասխանում են էկոլոգիական պատասխանատվության սկզբունքին: Դրանք առանձնանում են օգտագործման ունիվերսալությամբ և շահագործման ճկունությամբ, որոնք թույլ են տալիս լուծել կլաստերային հաշվարկների և վիրտուալիզացիայի խնդիրներ: Նոր սերվերները ապահովում են կորպորատիվ բիզնես-հավելվածների մեծ հավաքածու:

Sun Server X4 սերվերների շնորհիվ պատվիրատուները կկարողանան բարելավել բիզնես-հավելվածների արտադրողականությունը, իջեցնել շահագործման ծախսերը և բարձացնել աշխատանքի արդյունավետությունը: Oracle Sun Server X4-2 և Sun Server X4-2L սերվերները, ըստ ընկերության տարածած տեղեկատվության, ռեկորդ են սահմանել SPECjEnterprise 2010 թեստի ընթացքում՝ ցույց տալով լավագույն արդյունքները երկու սոքեթանոց և x86 պրոցեսորներով սերվերների շարքում:

Աղբյուր` CNews.ru