Orange Բլոգն ինտեգրվել է Facebook-ին և այլ սոցցանցերին

Orange Բլոգն այսուհետ համակցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերի հետ` ներառյալ Odnoklasniki, Facebook,Twitter և Tumblr:  Սա նշանակում է, որ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի օգտագործողների սոցիալական ցանցերի էջերում: Orange Բլոգի հաշիվը այլ սոցցանցերի հաշիվներին միացնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Orange Բլոգի էջ և «կարգավորումներ» բաժնում միացնել համապատասխան էջը Orange Բլոգի էջին:

Այս հնարավորությունից կարող են օգտվել Orange Բլոգի միայն այն օգտագործողները, ովքեր գրանցվելիս նշել են իրենց Orange հեռախոսահամարը: Այսպիսով, հնարավոր է դառնում պարզապես SMS-ի, MMS-ի, կամ www.orangeblog.am-ի միջոցով թարմացնել պրոֆիլը միանգամից մի քանի սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն: Բլոգում կարելի է գրանցվել ինչպես կայքից, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե:

Orange-ի բաժանորդները Orange Բլոգից օգտվելիս ունեն հատուկ առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին և բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքով: Orange-ի բաժանորդները կարող են նաև 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցով “թարմացնել” կարգավիճակը, թողնել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ: Ավելին, կարելի է նաև լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար MMS-ի միջոցով: Պետք է պարզապես 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով նկարը կամ տեսանյութը: Orange Բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին տեղադրել մինչև 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների դեպքում կազմում է 100 մեգաբայթ: