Orange-ը Հայաստանում ներկայացրեց BlackBerry Z10 սմարթֆոնը

Orange-ն այսօր Հայաստանում մեկնարկեց BlackBerry® Z10 սմարթֆոնի վաճառքը: Սենսորային էկրանով այս BlackBerry Z10 սմարթֆոնն առաջինն է, որ թողարկվում է վերամշակված, վերակառուցված և վերստեղծված BlackBerry 10 պլատֆորմով, որն առաջարկում է օգտագործման ավելի արագ, «խելացի» և հարմարավետ հնարավորություններ, քան նախկինում թողարկված որևէ այլ BlackBerry սմարթֆոն: Ավելին, BlackBerry 10 օպերացիոն համակարգի հետ բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել անմիջապես հեռախոսում ներդրված BlackBerry Internet Services ծառայություններից՝ առանց որևէ լրացուցիչ վճարի:


Նրբագեղ և յուրօրինակ այս նոր BlackBerry Z10 սմարթֆոնը, որն Orange-ի խանութներում առաջարկում է սև տարբերակով, BlackBerry սմարթֆոնների ընտանիքի ամենաարագ և ամենաժամանակակից սմարթֆոնն է երբևէ: Այն ունի 1.5ԳՀց հզորությամբ երկմիջուկանի պրոցեսոր, 2ԳԲ օպերացիոն հիշողություն, 16ԳԲ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև հիշողության ընդլայնման հնարավորություն՝ շնորհիվ մինչև 32ԳԲ հիշողությամբ քարտերի համար նախատեսված բնիկի: Այն նաև հագեցած է պատկերի բարձր խտություն ապահովող ամենավերջին կատարելագործված տեխնոլոգիայով, որի շնորհիվ տալիս է պարզ, հստակ և անհավատալիորեն վառ պատկերներ վայելելու հնարավորություն: BlackBerry Z10 սմարթֆոնն ունի միկրո HDMI ելքի բնիկ, որի միջոցով այն կարելի է միացնել HD հեռուստաէկրանի կամ մոնիտորի:

Orange-ն առաջարկում է այս նոր կատարելագործված սմարթֆոնը ձեռք բերել իր Պանտերա, Թիթեռ կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններից մեկի հետ, որոնք հաստատագրված ամսավճարի դիմաց առաջարկում են ներառված մեծ ծավալի րոպեների և ինտերնետի փաթեթեներ: Նշված ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդները կարող են BlackBerry Z10 սմարթֆոնը ձեռք բերել ընդամենը 170.000 դրամով, իսկ առանց բաժանորդագրության՝ 350.000 դրամով: