Orange-ը մասնակցել է Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահի` Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, Ֆրանսիայի գործարար համայնքի հետ Լիոնում անցկացված հանդիպմանը մասնակցում էր նաև Orange-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և Orange Արմենիայի խորհրդի անդամ Դոմինիկ Գարնիեն: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Իր հրապարակային ելույթի ժամանակ, որին ներկա էին Հայաստանի պետական մարմինների նրկայացուցիչները և ֆրանսիական ներդրողներ, Դոմինիկ Գարնիեն ներկայացրեց Orange-ի ավանդը հայաստանյան շուկայում, ընկերության կատարած ներդրումները և գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև երկրի ընդհանուր գործարար միջավայրը: Orange-ի գործունեության և ներդրումների կարևորության մասին հանդիպման ժամանակ նշեց նաև ՀՀ նախագահը: