Orange-ի բաժանորդները կստանան անվճար միջազգային րոպեներ

Դեկտեմբերի 11-ին Orange-ի կողմից հայտարարված «Անվճար միջազգային րոպեներ արտերկրից ընդունված զանգերի դիմաց» առաջարկն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, ինչի մասին վկայում են հաճախորդների սպասարկման կենտրոնում ստացված զանգերի քանակը և առաջարկի մասին մանրամասներ ստանալու ցանկությունը: Ընդառաջ գնալով հաճախորդների հետաքրքրությանը, Orange-ը հիշեցնում է առաջարկի մանրամասները, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Այսպիսով, 2012թ.-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2013թ.-ի հունվարի 31-ը Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները յուրաքնաչյուր երկուշաբթի ավտոմատ կերպով կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար, եթե նախորդ շաբաթվա ընթացքում արտերկրից ստացված իրենց բոլոր զանգերի ընդհանուր տևողությունը կազմել է 5-ից մինչև 10 րոպե: Իսկ եթե ընդունված միջազգային զանգերի ընդհանուր տևողությունը կազմի 10 և ավել րոպե, ապա նրանք կստանան 5 անվճար միջազգային րոպե:

Նվեր ստացված րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ արբանյակային ուղղություննեըի և Միջազգային գոտի 9-ում ներառված մի քանի երկրների): Չօգտագործված րոպեները կարելի է օգտագործել մինչև փետրվարի 15-ը: