Pinterest սոցցանցը բաց է յուրաքանչյուրի համար

Այսուհետ Pinterest սոցիալական ցանցում գրանցումը բաց է յուրաքանչյուր ցանկացողի համար: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում: Նախկինում սոցցանցի օգտագործող դառնալու համար անհրաժեշտ էր հրավեր ստանալ:

Սոցցանց հնարավոր է գրանցվել Facebook կամ Twitter անունով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով:

Հիշենք, որ Pinterest-ը գործարկվել է 2010-ին: Այն տարբերվում է ավանդական սոցցաներից: Նախատեսված է լուսանկարների հրապարակման համար: Լուսանկարները հնարավոր է կցել թեմատիկ բաժինների:

Pinterest-ի օգտագործողների թիվն ակտիվորեն սկսեց աճել 2011-ին: ComScore-ի տվյալներով, 2012թ. սոցցանցի օգտագործողների թիվն անցել է 20 միլիոնը: