Pixar-ի գլխամասային գրասենյակը կոչել են Սթիվ Ջոբսի անունով

Pixar ստուդիան իր գլխամասային գրասենյակի մի մասն անվանակոչել է Սթիվ Ջոբսի անունով: Այժմ ստուդիայի շենքը կրում է Steve Jobs Building անվանումը: Pixar-ի աշխատակիցներից մեկը լուսանկարել է շենքը և վերբեռնել Twitter:

Ինչպես գրում է 9to5Mac-ը, Սթիվ Ջոբսն ինքը մեծ դեր է խաղացել գրասենյակի ձևավորման հարցում: Հիշենք, որ Սթիվ Ջոբսը ոչ միայն Apple-ի, այլև հանրաճանաչ Pixar անիմացիոն ստուդիայի հիմնադիրն է: Ուոլթեր Այզեկսոնն իր «Սթիվ Ջոբս» գրքում գրում է, որ Սթիվն ասում էր՝ «Pixar-ի շենքն այնպիսին պետք է լինի, որ հիանալի տեսք ունենա անգամ 100 տարի հետո»: