Research in Motion ընկերությունը անվանափոխվել է BlackBerry-ի

Կանադական բջջային սարքեր արտադրող Research in Motion (RIM) ընկերությունն անվանափոխվել է: Այսուհետ ընկերությունը կոչվելու է իր սմարթֆոնների բրենդային անունով՝ BlackBerry, հաղորդում է The Verge-ը: Անվանափոխության մասին հայտնել է ընկերության ղեկավար Թորսեն Հեյնսը BlackBerry 10 օպերացիոն համակարգին նվիրված միջոցառման ժամանակ հունվարի 30-ին:

Ընկերության ղեկավարը նշել է նաև, որ այսօր RIM-ում աշխատում է 12 000 աշխատակից: Հիշենք, որ 2012թ. ամռանը ընկերությունը, ֆինանսական խնդիրներից դրդված, կատարեց աշխատակիցների կրճատում՝ հեռացնելով աշխատանքից 5000 աշխատակցի:

Հիշենք, որ ընկերությունը 1999-ից թողարկում է բջջային սարքեր: BlackBerry սմարթֆոնները ճանաչված են թե՛ շարքային օգտագործողների և թե՛ կորպորատիվ միջավայրում: Սակայն վերջին շրջանում BlackBerry սարքերը զիջել են իրենց դիրքերը iOS-ին և Android սարքերին: