Samsung-ը կթողարկի Gear Glass խելացի ակնո՞ց

google glassՎերլուծաբան Էլդար Մուրտազինը իր Twitter-ի էջում հայտնում է, որ հարավկորեական Samsung-ը մտադիր է թողարկել Gear Glass անվանմամբ խելացի ակնոցը՝ ի հակակշիռ Google ընկերության Google Glass-ին: Թվում է, թե Samsung-ը կրկին «գողանում» է իր մրցակիցների գաղափարները:

Cnet-ի լրագրող Էրիկ Մեքին չի բացառում, որ հնարավոր է՝ Samsung-ը համագործակցում է Google-ի հետ և երկու հսկաները միասին են աշխատում խելացի ակնոցը շուկա բերելու համար: Այդպիսի համագործակցության օրինակ եղավ Galaxy S4-ի Google Play տարբերակը:

 Աղբյուր՝ cnet.com