Samsung-ը նախագծում է սեփական բջջային բրաուզերը

Աշխարհի խոշոր սմարթֆոն արտադրող Samsung ընկերությունը նախագծում է սեփական բջջային բրաուզերը: Այս մասին գրում է Electronic Times-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Որպես իր բրաուզերի հիմք, Samsung-ն ընտրել է WebKit հարթակը: Վերջինս օգտագործվում է նաև Apple-ի Safari բրաուզերի բջջային տարբերակում, Google-ի Android և Chrome բջջային բրաուզերներում: WebKit-ով աշխատում են նաև մի շարք համակարգչային բրաուզերներ:

Նոր բջջային բրաուզերը կօգնի Samsung-ին առանձնանալ սեփական արտադրանքով այլ Android սարքերի շուկայում: Սակայն Chrome-ի հետ մրցակցելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ այն ունի մի շարք առավելություններ: Օրինակ՝ սինխրոնիզացիայի ֆունկցիան: