Samsung –ը ներկայացնում է Q9000 հատակին դրվող օդափոխիչը

Q9000_002_Front-On_White

Samsung Electronics-ն այսօր հայտարարեց Q9000 հատակին դրվող օդորակիչի գործարկման մասին: Երեք ճակատային օդափոխիչները գործում են ինքնուրույն` անկախ տարվա եղանակից՝ հասցնելով օպտիմիզացված սառեցման ցանկացած սենյակ ամբողջությամբ: Իր արտաքին տեսքով տնային կինոթատրոնի բարձրակարգ ձայնային համակարգ հիշեցնող Q9000-ը կոչված է լրացնելու նույնիսկ ամենաշքեղ սենյակի ներքին հարդարանքը։ Այն համալրված է օդի մաքրման ամենավերջին, այդ թվում` օդի աղտոտիչների 99%-ը վերացնող “Virus Doctor” տեխնոլոգիայով։

«Samsung-ի դրոշակակիր Q9000-ը համատեղում է նորագույն տեխնոլոգիաներն ու ժամանակակից դիզայնը՝ տրամադրելով սպառողներին բարձրակարգ օդափոխման համակարգ, որը խնայում է կենսատարածքր, արդյունավետ կարգավորում ջերմաստճանն ու մաքրում օդը տարվա ցանկացած եղանակին: Մենք հպարտ ենք, քանի-որ մշտապես մեկ քայլ առաջ ենք  սպառողների կարիքները հոգալու գործում։ Նոր Q9000-ն ապահովում է իրական լուծումներ՝ համատեղելով աննախադեպ տեխնոլոգիաներն ու  “Smart” նախագծումը», – ասում է Samsung Electronics-ի  սպառողական էլեկտրոնիկայի բաժնի գործադիր տնօրեն և նախագահ ԲԿ Յունը:

 Q9000 օդափոխիչի առանձնահատկությունները

– Հեղափոխական  տեխնոլոգիաներ

“Turbo” ռեակտիվ սառեցման տեխնոլոգիա` ոգեշնչված  ինքնաթիռի շարժիչի մեխանիզմով:

– Էներգախնայող  Smart շարժիչ

Անընդհատ աշխատող Smart շարժիչ կոմպրեսորը պահպանում է միատեսակ ջերմաստիճան և նվազեցնում էներգիայի օգտագործումը մինչեւ 50%` ի տարբերություն հատակին դրվող սովորական մոդելների

– Թարմ և Մաքուր Օդ  Ձեր Սենյակում

“Zero” զտիչն ու “Virus Doctor” տեխնոլոգիան  համատեղող օդի խնամքի նորագույն համակարգ

– Նորարարական դիզայն

Սառցե կապույտ լուսային էֆեկտ և դիզայնի  “Crystal Gloss Finish” տար, չափսերի նվազման հաշվին Q9000-ի տեղադրման համար անհրաժեշտ տարածքի 57%  խնայողություն։