Samsung-ը ներկայացրել է աշխարհում առաջին կոր հեռուստացույցը

Այսօր «CES 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր կոր OLED հեռուստացույցը` կոտրելով նորարարության և տնային ժամանցի միջև գոյություն ունեցող պատնեշը: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից:

OLED էկրանը կոր է, ինչը խորություն է հաղորդում ցուցադրվող պատկերներին` հեռուստադիտումն առավել կենդանի և լիարժեք դարձնելու համար: Ներկայացվել է նաև դուր կգա կոր OLED հեռուստացույցը: Այն ունի ներքաշող համայնապատկերի էֆֆեկտ, ինչը ներկայումս հնարավոր չէ ստանալ սովորական հարթ էկրան ունեցող հեռուստացույցների դեպքում: Կոր OLED հեռուստացույցով ուշագրավ պատկերներ դիտելիս, ինչպիս, օրինակ, ընդարձակ բնապատկերներ և բնության տեսարաններ, հեռուստադիտողները այն տպավորությունը կստանան ասես նրանք շրջապատված են այդ գեղեցիկ տեսարաններով:

Հիմնվելով ցուցադրման տեխնոլոգիաներում ունեցած իր փորձի վրա` Samsung-ը օպտիմիզացրել է կոր OLED հեռուստացույցի պատկերի որակը` հարմարավետ հեռուստադիտում ապահովելու համար: Սամսունգի կոր OLED հեռուստացույցով վիզուալ բովանդակություն դիտելը չի լարում մարդկային աչքը, քանի որ նրա կոր էկրանը թույլ է տալիս նույն հեռավորությունը պահպանել դիտողի և հեռուստացույցի էկրանի միջև գրեթե ցանկացած անկյան տակ:

«Սամսունգը միշտ ձգտում է մշակել նորարարական հեռուստացուցային լուծումներ, որոնք կգերազանցեն սպառողների սպասումները և պատկերացումները: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ նորարարական Սամսունգ հեռուստացույցներ ստեղծելու մեր ավանդույթին մշտապես նոր հեռուստացուցային տեխնոլոգիաներ ներկայացնելու միջոցով, որոնք կօգնեն բարելավել սպառողների կյանքը անգամ աշխարհում առաջին կոր OLED հեռուստացույցից անդին», – ասում է ՀՍ Կիմը` Սամսունգ Էլեկտրոնիքսի Վիզուալ Դիսփլեյ Բիզնեսի գործադիր փոխնախագահը:

Բոլոր մանրամասները, վիդեո նյութերը և արտադրանքի լուսանկարները կարող եք գտնել Samsung-ի միկրոկայքում` www.samsungces.com, ինչպես նաև բջջային կայքում` m.samsungces.com: