Samsung-ը Oculus-ի հետ միասին նախագծում է վիրտուալ սաղավարտ՝

oculusEngadget-ը գրում է, որ Samsung ընկերության կողմից մշակվող վիրտուալ սաղավարի պատրաստման աշխատանքներում ներգրավված է նաև այդ ոլորտում մեծ փորձ ունեցող Oculus ընկերությունը, որն այժմ պատկանում է Facebook սոցցանցին:

Նշվում է, որ Oculus-ը պատասխանատու է սարքի ծրագրային մասի համար, իսկ Samsung-ը զբաղվում է սարքային ապահովմամբ: Գործարքը երկկողմանիորեն շահավետ է. Oculus-ը Samsung-ին թույլ կտա օգտվել նախագծողների գործիքներից (SDK) և կօգնի ստեղծել սեփական ինտերֆեյս, իսկ կորեական ընկերությունը թույլ կտա օգտվել իր նոր սերնդի OLED-էկրաններից:

Ընդ որում՝ Oculus-ը կշարունակի զարգացնել խաղային համակարգիչների համար նախատեսված Rift վիրտուալ ակնոցները, որի համար շատ անհրաժեշտ կլինեն նոր սերնդի OLED-էկրանները:

Նշենք, որ Oculus VR և Samsung ընկերությունները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ իրենց համագործակցության լուրերի վերաբերյալ:

Աղբյուրը՝ engadget.com