Samsung-ի բաժնետոմսերն արժեզրկվել են

Հարավկորեական Samsung ընկերության բաժնետոմսերի արժեքը ընդամենը մեկ ժամում նվազել է 7.7%-ով: 2008-ից ի վեր Samsung-ի բաժնետոմսերը նման արժեզրկում չէին կրել: Ինչպես գրում է Bloomberg-ը, պատճառն «արտոնագրային պատերազմում» Apple-ի դեմ խոշոր պարտությունն էր:

Հիշենք, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ-ի դատարանի որոշմամբ, Samsung-ը պարտավորվում է վճարել Apple ընկերությանը ավելի քան 1մլրդ. դոլարի տուգանք՝ 6 արտոնագիր խախտելու համար: Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին:

Apple-ի և Samsung-ի միջև «արտոնագրային պատերազմները» միայն 2011թ-ին անցել են 30 դատական լսումների միջով: