Samsung-ն ապրիլի վերջին կներկայացնի Galaxy K սմարթֆոնը

Ապրիլի սկզբին արևմտյան լրատվամիջոցները սկսեցին ակտիվ գրել, որ Samsung Galaxy S5 Zoom սմարթֆոնը կվաճառվի Galaxy K անունով: Ընկերությունը հրավիրատոմսեր է ուղարկել Samsung Media Day միջոցառմանը մասնակցելու համար, որը կկայանա ապրիլի 29-ին Սինգապուրի Red Dot դիզայնի թանգարանում:

samsung

Հրավիրատոմսի վրա գրված է «Kapture the moment», որտեղ դիտմամբ «C»-ի փոխարեն «K»  տառն է, գրությունը նշանակում է «նշանավորիր պահը»:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Samsung Galaxy K-ը կստանա 20 Մպ տեսախցիկ՝ 10-անգամյա օպտիկական zoom-ով, օպտիկական հստակեցման համակարգով և քսենոնային լուսարձակմամբ։

Բացի այդ՝ տեսախցիկ-սմարթֆոնը կունենա 4,8 դյույմանոց Super AMOLED՝ 1280х720 կետայնությամբ, 16 Գբ ներքին հիշողություն, Samsung Exynos 5 վեցամիջուկ պրոցեսոր՝ Mali-T624 գրաֆիկական արագացուցիչով  և 2 Գբ օպերատիվ հիշողությամբ։

Աղբյուրը՝ phonearena.com