Samsung-ն ավելի շատ սմարթֆոն է արտադրում, քան Apple-ը, LG-ն ու Nokia-ն միասին

best smartphonesStrategy Analytics ընկերության վերլուծաբանները հաշվետվություն են պատրաստել, որտեղ վերլուծել են սմարթֆոնների համաշխարհային շուկան: Նրանք արձանագրել են, որ շուկայում օրեցօր մեծանում է Samsung-ի կողմից թողարկվող սմարթֆոնների թիվը:

Փոխարենը Nokia-ն աստիճանաբար կորցնում է իր դիրքերը: 2014-ի առաջին եռամսյակում շուկայում հայտնվել է 408 մլն սմարթֆոն, որոնց մեծ մասը պատկանել է Samsung ընկերությանը (113 մլն): Այս ցուցանիշը գերազանցում է Apple-ի, LG-ի ու Nokia-ի սմարթֆոնները միասին վերցրած:

Երկրորդ տեղում Nokia-ն է՝ 11% մասնաբաժնով (47 մլն): Ինչ վերաբերում է Apple-ին, ապա այն մեկ եռամսյակում թողարկել է 43,7 մլն iPhone:

Աղբյուրը՝ strategyanalytics.com