Samsung-ն արտոնագրել է «խելացի» ակնոցի դիզայնը

samsung glass 1Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել թվային ակնոց, որի դիզայնն արդեն պաշտոնապես արտոնագրված է: Ինչպես Google Glass-ը, այնպես էլ վերոնշյալ սարքը կունենա աչքին մոտ տեղադրված էկրան:

samsung glass 2Սակայն տարբերությունն այն է, որ այս մոդելը նախատեսված է ոչ թե որոնման և ինֆորմացիայի ստացման համար, այլ արտոնագրում նկարագրված է` որպես սպորտային ակնոց, որը կունենա ինտեգրված ականջակալներ` երաժշտություն լսելու համար և կցուցադրի ծանուցումներ` օգտագործողի մարզվելու ընթացքում:

samsung glass 3Սպասվում է, որ այս խելացի ակնոցը կցված կլինի օգտագործողի սմարթֆոնին: Սարթի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ, սակայն, դեռ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ Engadget