Samsung Gear Live և LG G Watch ժամացույցներն արդեն կարելի է պատվիրել

Google I/O համաժողովին կայացավ Android Wear օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցների՝ Motorola Moto 360 և LG G Watch մոդելների շնորհանդեսը: Ինչպես հայտնի է, Moto 360-ն ունենալու է 1,8″ կլոր էկրան, անջրանցիկ կաղապար, անլար լիցքավորման համակարգ և Bluetooth 4.0 մոդուլ:

g watch

Moto 360-ը վաճառքում կլինի արդեն այս ամռանը, իսկ ա LG G Watch և Samsung Gear Live մոդելները հնարավոր է արդեն պատվիրել 12 երկրներում Google Play ինտերնետ-խանութի միջոցով: Առաքումը կիրականացվի հուլիսի 7-ից հետո: Այդ ժամանակ հնարավոր կլինի պատվիրել սարքերը նաև Best Buy և Amazon կայքերում:

gear live

G Watch-ը ստացել է 1,65″ քառակուսի IPS-էկրան, որն ունի 280×280 կետայնություն, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4 Գբ ներքին հիշողություն, 400 մԱ/ժ մարտկոց: Որպես պրոցեսոր օգտագործվում է Qualcomm Snapdragon 400-ը:

Gear Live-ն ունի 1,63″ քառակուսի Super AMOLED էկրան՝ 320×320 կետայնությամբ, 1,2 ԳՀց պրոցեսոր, 300 մԱ/ժ մարտկոց, 512 Մբ օպերատիվ և 4 Գբ ներքին հիշողություն, սրտի աշխատանքի սենսոր: Ժամացույցը անջրանցիկ է, իսկ չափսերն են 37,9×56,4×8,9մմ, քաշը՝ 59գ: Վաճառվում է սարքը $200 դոլարով:

Աղբյուրը՝ Engadget.com, theverge.com