Simpsons ընտանիքը «ներխուժում է» iPhone-ներ և iPad-ներ

Bongo Comics-ը թողարկել է հանրաճանաչ Simpsons մուլտֆիլմի պատկերապատումների iOS ծրագիր: Ամերիկյան հայտնի Simpsons ընտանիքը այսուհետ անվճար կարող է հայտվել ձեր iPad պլանշետներում և iPhone սմարթֆոններում, հայտնում է Mashable-ը:

Bongo-ի թվային զարգացման ղեկավար Բիլ Մորիսոնի խոսքով, ծրագիրը հնարավորություն կտա Simpsons պատկերապատումների սիրահարներին ձեռք բերել բոլոր 20 տարիների ընթացքում ստեղծված պատկերապատումների թվային տարբերակները և պահպանել դրանք մի տեղում՝ որպես հավաքածու:

Պատկերապատումները կրելու են տարբեր խորագրեր՝ Simpsons Comics, Bart Simpson, Radioactive Man և այլն: