Sony-ն կոչ է անում դադարեցնել իր բրենդային VAIO պլանշետների օգտագործումը

Sony ընկերությունը խնդրում է  VAIO Fit 11A պլանշետների գնորդներին դադարել դրանք օգտագործելը, քանի որ կա սարքի մարտկոցի գերտաքացման և հրդեհի վտանգ:

Sony VAIO Fit 11A main

Ցավալի է, բայց փաստ: Ընկերությունն այժմ պետք է կապվի 25 905 գնորդների հետ, որոնցից ընդամենը 497-ը ԱՄՆ բնակիչ են, 3 619-ը՝ Ճապոնիայի և 7158-ը՝ Եբվրոպայի:

Որպեսզի պարզ դառնա, թե ինչու՞ է մարտկոցը հրդեհավտանգ, Sony-ն պետք է անցկացնի փորձարկում: Սակայն օգտագործողների անվտանգության համար անհրաժեշտ է գոնե ժամանակավոր դադարեցնել պլանշետի օգտագործումը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր, դարձել, որ Sony-ն ցանկանում է վաճառել VAIO բրենդի ներքո արտադրվող համակարագիչների բաժինը ճապոնական Japan Industrial Partners ֆոնդին և կենտրոնանալ պլանշետների և սմարթֆոնների արտադրության շուրջ: Մի քանի տարի առաջ VAIO համակարգիչները համարվում էին ամենաառաջատար սարքերը՝ աշխատող Windows ՕՀ-ով:

Աղբյուրը՝ theverge.com