Sony Xperia M՝ կոնցեպտային սմարթֆոն

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Sony Xperia M կոնցեպտային սմարթֆոնը՝ նախագծված դիզայներ Shaik Imaduddin-ի կողմից: Այն ունի Sony սմարթֆոններին բնորոշ ստանդարտ դիզայն և հասանելի է երեք գույներով՝ կապույտ, կարմիր և մոխրագույն: Այն շատ նման է վերջերս թողարկված Xperia Z սմարթֆոնին:

Սարքն ունի 5 դյույմ անկյունագիծ Full HD էկրան՝ հագեցած Mobile Bravia 2 տեխնոլոգիայով, քառամիջուկ Nvidia Tegra 4 պրոցեսոր, 32Գբ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև երկու ֆոտոխցիկ՝ 13Մպ հիմնական և 2Մպ դիմային: