Sony Xperia Q՝ 4 դյույմ էկրանով և 13Մպ ֆոտոխցիկով

Իր կոնցեպտային սարքերով հայտնի դիզայներ Բեն Լինգը ներկայացրել է Sony Xperia Q անունը կրող կոնցեպտային սմարթֆոնը:

Սմարթֆոնն առաջարկում է 4դյույմ TFT HD էկրան՝ պաշտպանիճ ապակիով, երկմիջուկ Qualcomm MSM8260A Snapdragon S4 Pro պրոցեսոր՝ 1.4ԳՀց հաճախականությամբ, Adreno 320 գրաֆիկական չիպ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ և LTE ցանցին միանալու հնարավորություն:

Բացի այս ամենից, սարքը հագեցած է երկու ֆոտոխցիկով՝ 13Մպ հիմնական՝ LED-լուսարկայծումով, Full HD և Exmor RS սենսորով և 1.3Մպ դիմային: Սարքը հագեցած է նաև Sony-ի բրենդային տեխնոլոգիաներով՝ Mobile Bravia Engine 3, Floating Touch, White Magic և xLOUD. Սմարթֆոնն աշխատում է Android 4.1 Jelly Bean բջջային օպերացիոն համակարգով: Մարտկոցի հզորությունն է 1750 մԱ/Ժ: