Sony Xperia UX՝ ժամանակակից սմարթֆոն-կոնցեպտ

Sony Ericsson Xperia X1 սմարթֆոնը բավական սիրված մոդել է եղել: Deviantart կայքի reeflotz մականվամբ օգտագործող-դիզայները ստեղծել է այս սմարթֆոնին նման Sony UX կոնցեպտը՝ բարձրորակ ֆոտոխցիկով և QWERTY ստեղնաշարով:

Այս Xperia կոնցեպտն ունի 16մպ ֆոտոխցիկ՝ Exmor R սենսորով: Այն համալրված է Sony ընկերության բոլոր նոր տեխնոլոգիաներով: Սմարթֆոնը հագեցած է HDMI բնիկով, աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով, ունի հավելյալ փոքր էկրան, որը ցուցադրում է ծանուցումները (notifications) և նվագարկիչը (Walkman player ):