Telcell-ով և MegaPay-ով հնարավոր է վճարել «Գինդ»-ում տեղադրվող հայտարարության համար

Այսուհետ Telcell և MegaPay վճարային տերմինալների միջոցով կարելի է վճարումներ կատարել igind.am կայքում հայտարարություն տեղադրելու համար: Այս մասին տեղեկացնում են Telcell ընկերության մամուլի ծառայությունից:

Եթե ցանկանում եք հայտարարությունն ընդգրկել www.igind.am կայքի Անշարժ գույք, Աշխատանք, Բիզնես և այլ բաժիններում կարող եք ընտրել Telcell կամ MegaPay վճարային տերմինալը, կատարել վճարումը և օն-լայն տարբերակով տեղադրել հայտարարությունը: Հայտարարությունը ինտերնետային կայքում տեղադրելիս, կա հնարավորություն լրացուցիչ նշումով տեղադրել այն նաև Գինդ շաբաթաթերթում: