TheKube2՝ աշխարհի ամենափոքր փլեյերը

Apple ընկերության սիրված և ճանաչված iPod nano փլեյերը մինչ այժմ իր փոքր չափսի և ֆունկցիոնալության շնորհիվ մրցակից չի տեսել: Այսօր արդեն շուկայում հայտնվել է խորանարդի տեսքով, սենսոր էկրանով, փոքրիկ TheKube2 կոչվող  mp3-փլեյերը՝ iPod nano-ի մրցակիցը:

Blueprint Electronics ընկերությունը ներկայացրել է ԱՄՆ-ում փլեյերի նոր մոդելը և հայտարարել, որ ավելի փոքր փլեյեր ամբողջ աշխարհում հնարավոր չէ գտնել: TheKube2-ն իր չափսերով հավասար է խորանարդի տեսքով սառույցի կտորի:

Փլեյերին կարելի է ավելացնել մինչև 32Գբ հիշողությամբ  SD քարտ, որը կարող է կրել մոտ  8000 երգ: TheKube2-ը ունի նաև USB մուտք, որի միջոցով հնարավոր է համակարգչից փլեյեր երգեր ավելացնել:

Փլեյերն առանց լիցքավորման աշխատում է մինչև 6 ժամ, իսկ լիցքավորման ժամանակը տևում է 1 ժամ: Ինտերնետ-խանութ Amazon-ից TheKube2-ը կարելի է ձեռք բերել 45 դոլարով:

Աղբյուր՝ appleinsider.ru