Twitter-ը գործարկել է ահազանգման համակարգ

Twitter միկրոբլոգը ներկայացրել է Twitter Alerts արագ ահազանգման համակարգը, որը թույլ կտա պետական կառույցներին, քաղաքացիական ինստիտուտներին և հասարակական կազմակերպություններին ուղարկել արտակարգ իրավիճակների մասին ահազանգ՝ տեքստային հաղորդագրության միջոցով և միացնել ծանուցումները ճգնաժամների ժամանակ:

Բացի տեքստերից և ծանուցումներից, ահազանգող գրառումները կերևան միկրոբլոգի ժապավենում զանգի տեսք ունեցող փոքր նարնջագույն պատկերի հետ:

Նոր ահազանգման համակարգը օգտագործողներին հնարավորություն կտա օպերատիվ կերպով տեղեկանալ արտակարգ իրավիճակների մասին, օրինակ՝ բնական աղետների ժամանակ, երբ հաղորդակցության այլ միջոցներն անհասանելի են լինում, Тwitter-ի նոր համակարգը օգտակար կլինի:

Twitter-ն արդեն ունի ավելի քան 70 գրանցված կազմակերպություն Twitter Alerts համակարգում, որոնցից են Ամերիկյան Կարմիր Խաչը, WHO-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը) և  այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Համակարգը նաև համագործակցում է պետական կառույցների, օրինակ՝ Նյու Ջերսիի ոստիկանության հետ:

Աղբյուր՝ Mashable