Twitter-ը թողարկել է իր Android և iOS ծրագրերի նոր տարբերակները

Twitter միկրոբլոգը գործարկել է իր բջջային Android և iOS ծրագրերի նոր թարմացումները: Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում:
Twitter-ի ներկայացուցիչների խոսքով, iPad ծրագիրն ամբողջապես վերամշակվել է, ինչը նպաստել է ծրագրի արագագործությանը և հեշտացրել օգտագործողի աշխատանքը:

Վերամշակված ծրագրերը կարելի է ներբեռնել App Store և Google Play օնլայն խանութներից:
Հիշենք, որ Twitter-ն աշխարհի ամենախոշոր միկրոբլոգային ծառայությունն է՝ ավելի քան 200 մլն. օգտագործողով ամբողջ աշխարհում: