Twitter-ի մաքուր եկամուտը կրկնապատկվել է

TwitterԱյն բանից հետո, երբ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Twitter-ի եկամուտը նվազեց, միկրոբլոգային ծառայությունն ընտրեց NYSE բորսան, թեև բանակցություններ էին ընթանում նաև NASDAQ-ի հետ: Հաղորդում է Reuters գործակալությունը:

Սպասվում է, որ հոկտեմբերի 28-ին Twitter-ը կսկսի «ռոուդ-շոուն», իսկ ակցիաների տեղադրումը տեղի կուեննա նոյեմբերի կեսերին:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում միկրոբլոգային ծառայության կորուստներն ավելացել են  $64,6 մլն դոլարով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Twitter-ը դա բացատրում է ծախսերի ավելացումով, հատկապես գովազդի վրա ծախսած գումարներով: Սակայն եռամսյակային մաքուր եկամուտը կրկնապատկվել է ՝ $168,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն եռամսյակի  համեմատ ($82,3 մլն դոլար):

Եամտի 87%-ը ստացվել է գովազդից, ընդ որում՝ 70%-ը բջջային գովազդից: Նշենք, որ տվյալ ժամանակահատվածում միկրոբլոգային ծառայությունից ակտիվ օգտվել է 232 մլն մարդ:

Աղբյուրը՝ reuters.com