VKontakte սոցցանցից հեռացվել է 1500 պոռնո տեսնայութ

VKontakte-ի ավտոմատ ֆիլտրերը վերջին 5 օրում հեռացրել են սոցցանցից 1500 տեսանյութ՝ ներկայացնող մանկական պոռնո բովանդակություն: Սոցցանցն արգելափակել է նաև 960 էջ, որոնցով տարածվում էին այդ տեսանյութերը, հաղորդում է digit.ru-ն:

«Հեռացված տեսանյութերը չի հասցրել դիտել որևէ օգտագործող»,-նշում են սոցցանցի ներկայացուցիչները: Նրանց խոսքով, այն, ինչը հնարավոր չի լինում հեռացնել ֆիլտրերի միջոցով, հեռացնում են VKontakte-ի մոդերատորները:

VKontakte-ի տվյալներով, 2012թ-ին արգելափակվել է 1500 համայնք և ջնջվել է 22 000 մանկական պոռնո տեսանյութ: Հիշենք, որ VKontakte սոցցանցն ունի ավելի քան 120 մլն օգտագործող: Օրական այցելությունների քանակն անցնում է 36 մլն-ը: