Windows-ի «սալիկներն» ավելի խելացի կդառնան

Windows 8 startMicrosoft ընկերությունն այժմ աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Windows 8-ի «կենդանի սալիկները» ավելի ինտերակտիվ և օգտակար դառնան: Այժմ դրանք ուղղակի ցույց են տալիս այս կամ այն հավելվածի վերաբերյալ կարևոր ինֆորմացիա, օրինակ՝ էլ-փոստի նշանի վրա կարող է ցուցադրվել՝ քանի նամակ կա չկարդացած, իսկ Facebook-ի սալիկը կարող է ցուցադրել, թե ով է պատասխանել վերջին մեկնաբանությանը:

Սակայն մոտ ապագայում հնարավոր կլինի սալիկներից ավելի շատ ինֆորմացիա ստանալ, օրինակ` Outlook-ը ստուգելու համար անհրաժեշտ չի լինի մուտք գործել հավելված, այլ ուղղակի թերթել սալիկը:

Իսկ եղանակը տեսնելու կամ հաշվիչը օգտագործելու համար ընդհանրապես պետք չի լինի մուտք գործել հավելված, ամեն ինչ հնարավոր կդառնա միանգամից սալիկի վրա:

Թե երբ այս հնարավորությունները հասանելի կլինեն սովորական օգտագործողի համար, առայժմ չի հաղորդվում:

Աղբյուրը՝ theverge.com