Xperia Tablet Z՝ Sony-ի նոր պլանշետը

Ինտերնետում հայտնվել են Sony ընկերության նոր պլանշետ Xperia Tablet Z-ի տեխնիկական բնութագրի մանրամասներ, գրում է Slashgear-ը:

Համաձայն ներքին աղբյուրների տարածած տեղեկությունների, նորույթը կստանա 10.1 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920 x1200 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական և 2.2Մպ դիմային ֆոտոխցիկներ, Wi-Fi, Bluetooth 4.0, NFC և LTE, 6000մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սարքն աշխատում է Android 4.1.2 Jelly Bean բջջային օպերացիոն համակարգով:

Ենթադրվում է, որ Sony-ն կթողարկի իր Xperia Tablet Z պլանշետը 2013թ. 3-րդ եռամսյակում: