Yahoo-ն պատկերներ ճանաչող ստարտափ է գնել

yahoo-logoԻնտերնետային ընկերության հերթական ձեռքբերումն ուղղված է պատկերների ճանաչման տեխնոլոգիան Flickr ֆոտոծառությունում ներդնելուն: Նոր տեխնոլոգիան ամերիկյան ընկերությունը կներմուծի LookFlow ստարտափի միջոցով:

Այս գոևծարքը 20-րդն է Yahoo-ի կողմից՝ նոր տնօրեն Մարիսա Մայեր-ի օրոք: Ամենախոշոր գործարքը եղել է Tumblr բլոգային ծառայության գնումը, որի վրա Մայերի ընկերութունը ծախսեց ավելի քան 1.1 միլիարդ դոլար:

Yahoo-մ նաև աշխատանքի վերցրեց LookFlow-ից հինգ ինժիներների, որոնք աշխատում են պատկերների ճանաչման համակարգի վրա: