Yandex որոնողական համակարգում գործարկվել է թարգմանիչ ֆունկցիա

Yandex-ն իր որոնողական համակարգում գործարկել է «թարգմանիչ» ֆունկցիան, հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը: Այս նորարարությունն աշխատում է թե՛ վեբ և թե՛ բջջային տարբերակներում:

«Թարգմանիչ»-ը հնարավորություն է տալիս ռուսերեն թարգմանել անգլերեն, լեհերեն, ուկրաիներեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և թուրքերեն բառերը և արտահայտությունները: Այս տեխնոլոգիան աշխատում է Yandex -ի “Яндекс.Перевод” ծառայության միջոցով: Թարգմանությունը տեսնելու համար, անհրաժեշտ է որոնման տողում գրել նաև «թարգմանություն» բառը:

Yandex-ն իր որոնողական համակարգը համալրել է նաև հաշվիչով: Որոնման տողում մաթեմատիկական հարցում կատարելու դեպքում օգտագործողը կստանա հարցման պատասխանը: