Հայտարարվել են 2019 թվականի վերջին ամենաշատ ներբեռնվող հավելվածները

Tensor Tower վերլուծական ընկերությունը հաշվետվություն է պատրաստել 2019 թվականի չորրորդ եռամսյակում ՝ հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամենաշատ ներբեռնվող հավելվածների մասին: Համաշխարհային ցուցակում առաջատար են Facebook-ից չորս ծառայություններ եւ չինական TikTok սոցցանցը ։

Արդեն մի քանի տարի շարունակ iOS-ի և Android-ի համար ամենահանրահայտ հավելվածների թվում առաջատարը WhatsApp մեսենջերն է։ Այն նախորդ տարվա վերջին եռամսյակում ներբեռնել են ավելի քան 250 մլն անգամ։ Մի փոքր տարբերությամբ հաջորդում է TikTok սոցիալական ցանցը՝ 220մլն ներբեռնման ցուցանիշով։

Աշխարհի ամենաշատ ներբեռնվող հավելվածների ցանկը հետևյալ հաջորդականությամբ է՝

  • 1-ին տեղ- WhastApp
  • 2-րդ տեղ- TikTok
  • 3-րդ տեղ- Facebook
  • 4-րդ տեղ- Facebook Messenger
  • 5-րդ տեղ — Instagram

Պետք է նշել, որ իրավիճակը փոխվում է՝ հարթակից կախված։ Օրինակ՝ AppStore-ում ներբեռնումով առաջատարի դիրքերում են TikTok-ը, YouTube-ն ու Instagram-ը, իսկ Google Play-ում առաջատար են համարվում WhatsApp-ը, TikTok-ը և Facebook-ը։

Սակայն շնորհիվ այն բանի, որ Android սմարթֆոնները շուկայում մի քանի անգամ ավելի շատ են iPhone-ից, չինական սոցիալական ցանցին չի հաջողվել գրավել ընդհանուր վարկանիշը։