Հայտնի է MWC 2020-ի լավագույն սմարթֆոնը

Mobile World Congress 2020-ի կազմակերպիչները հայտարարել են «լավագույն սմարթֆոն» անվանակարգում հաղթողին, որն ինչպես տեղեկացնում է MWC-ի կայքը, One Plus 7T Pro սմարթֆոնն է: « Այս սարքը գրեթե անգերազանցելի է տեխնոլոգիական տեսանկյունից՝ պրոցեսորի բարձր արագություն, արագ լիցքավորում և հրաշալի ծրագրային ապահովում: Բազմաֆունկցիոնալ սարք՝ մատչելի գնով: Ընկերության անունը պետք է հատուկ նշել նաև շուկա դուրս գալու հաջող ռազմավարություն ունենալու համար »,- ասված է ժյուրիի հայտարարության մեջ:

One Plus 7T Pro-ն կառուցվել է Snapdragon 855 + պրոցեսորի հիման վրա, ունի 8 ԳԲ օպերատիվ եւ 256 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնը համալրված է 6,67-դյույմանոց էկրանով՝ 3120×1440 կետայնությամբ եւ 90 Հց հաճախականությամբ: Սմարթֆոնի աշխատանքն ապահովում է 4085մԱ/Ժ հզորությամբ մարտկոցը:

One Plus-ի կայքում սմարթֆոնը կարելի է նախապես պատվիրել 45 990 ռուբլի արժեքով, իսկ սմարթֆոնի շուկայական գինը կլինի ավելի բարձր՝ 50 000 ռուբլի: