Հայտնի են առողջության համար ամենավտանգավոր սմարթֆոնները

Անկախ հետազոտական ընկերությունները հաստատել են, որ iPhone-ի և Galaxy-ի որոշ մոդելներ էլեկտրամագնիսական ճառագայթման նորման գերազանցում են մինչև հինգ անգամ:

Անկախ լաբորատորիաներն իրական պայմաններում փորձարկել են 6 սմարթֆոն՝ պայմանական մարդու մարմնից 0-10մմ հեռավորության վրա: Ամենաբացասական արդյունքն ունեցել է iPhone 8-ը, որի ճառագայթումը գերազանցել է սահմանված նորման 5 անգամ:

Յուրաքանչյուր երկրում սմարթֆոնները սերտիֆիկացվում են և պարամետրերից մեկը մարդու մարմնի կողմից կլանվող էլեկտրամագնիսական ճառագայթման (SAR) մակարդակն է: Սմարթֆոն արտադրողները չափումներ են կատարում լաբորատոր պայմաններում, որոնք փաստացի կարող են չհամապատասխանել չափորոշիչներին՝ իրական կյանքում, ինչպես այս դեպքում է.

  • iPhone 8-ը գերազանցում է SAR-ը 5 անգամ
  • Samsung Galaxy S8-ը գերազանցում է նորման 3 անգամ

Ժամանակակից սմարթֆոններում ճառագայթման նորմերի հնարավոր գերազանցմանն անդրադարձել է Chicago Tribune հրատարակությունը դեռևս 2019 թվականի օգոստոսի վերջին: Լրագրողները վճարել են անկախ լաբորատորիայի հետազոտության համար և իմացել, որ շատ մոդելներ մի քանի անգամ գերազանցում են SAR-ի նորմերը: Feganscott իրավաբանական ընկերությունը լրացուցիչ ստուգում է անցկացրել, որի արդյունքում ևս հաստատվել է բարձրաձայնված խնդիրը: Ընկերությունը ընդհանուր հայց է պատրաստել Apple-ի և Samsung-ի դեմ ՝ պահանջով՝ հետևելու սմարթֆոններում առկա ճառագայթման նորմերին և փոխհատուցելու հասցված վնասը, որի չափը հայտնի չէ: