Հայտնի են դարձել աշխարհում ամենաշատ վաճառվող մեքենաները

Աշխարհում ամենաշատ պահանջարկ վայելող մեքենան ճապոնական Toyota Corolla-ն է՝ իր բոլոր մոդիֆիկացիաներով: Այս մասին վկայում են Focus2move վերլուծական գործակալության տվյալները:

Հայտնի է, որ 2018թ. առաջին յոթ ամսվա ընթացքում Toyota-ն վաճառել է 816.748 հատ Corolla:

Ամենապահանջված մեքենաների երկրորդ հորիզոնականում է Ford F-Series-ը՝ 722.566 վաճառված օրինակով: Լավագույն եռյակը եզրափակել է Volkswagen Golf-ը` 572.772 մեքենա ցուցանիշով:

Բացի այդ, առաջին տասնյակում են հայտնվել Honda Civic (563.333), Toyota RAV4 (561.601), Volkswagen Tiguan (539.463), Volkswagen Polo (499.462), Honda CR-V (460.904), Toyota Camry (454.094) և Chevrolet Silverado (430.708) մոդելները:

Toyota Corolla

Image result for toyota corolla 2018

Ford F-Series

Image result for Ford F-Series

Volkswagen Golf

Image result for volkswagen golf