MySmartPrice-ը պորտալը հայտնի ինսայդեր @OnLeaks-ի հետ համատեղ նոր լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Xperia XZ4 ապագա սմարթֆոնը։ Սմարթֆոնը Sony ընկերությունը ներկայացնելու է հաջորդ տարվա ընթացքում։
Նոր գաջեթը կփոխարինի Xperia XZ3-ին։ Եթե հավատանք հրապարակված լուսանկարին, նորույթը կստանա հիմնական 3 տեսակցիկ, որոնք տեղակայված են լինելու հետևի մասում՝ ուղղահայաց դիրքով։ Սելֆիի համար նախատեսված տեսախցիկը լինելու է 1-ը։
Էկրանը կունենա մոտ 6,5 դյույմ տրամաչափ, իսկ մատնահետքի սքաները տեղադրված է լինելու գաջեթի կողային հատվածում։ Xperia XZ4-ը կստանա Snapdragon 8150 օորցեսոր։ Նախատեսվում է սարքը ներկայացնել փետրվարին Բարսելոնում կայանալիք Mobile World Congress-ի ժամանակ։