Հայտնի է iPhone-ի նոր բյուջետային սմարթֆոնի թողարկման ամսաթիվը․Bloomberg

Հաջորդ iPhone-ը կթողարկվի մարտին, մոդելը զանգվածային արտադրության մեջ կմտնի փետրվարին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

iPhone SE-ից հետո հերթական մոդելը կլինի այս շարքի ամենամատչելի սմարթֆոնը։ Bloomberg-ը նաեւ հաստատել է նախկինում շրջանառվող այն լուրերը, որ սարքն ունենալու է iPhone 8-ի դիզայնը, 4,7-դյույմանոց IPS-էկրան, Home կոճակը Touch ID-ի հետ։ Սարքը կստանա արդիական A13 չիպը, սարքի մեկնարկային արժեքը կկազմի 399 դոլար կամ մոտ 25 հազար ռուբլի։

Bloomberg-ի տեղեկություններով՝ սարքի թողարկմամբ ընկերությունը մտադիր է խթանել iPhone-ի վաճառքը զարգացող շուկաներում, այդ թվում ՝ Հնդկաստանում եւ Չինաստանում:

Էժան iPhone-ի մասին առաջին լուրերը հայտնվել են 2019 թվականի հոկտեմբերին։ IPhone SE-ի իրավահաջորդից բացի, Apple-ը նախատեսում է եւս չորս սմարթֆոն թողարկել 2020 թվականին․ նրանցից յուրաքանչյուրը կստանա OLED դիսփլեյ և 5G աջակցություն։