Հայ ուսանողներին կտրամադրվեն անվճար տոմսեր WCIT 2019-ի շրջանակում

WCIT 2019-ի հովանավոր Google ընկերությունն ու համաժողովի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայ ուսանողներին կնվիրեն WCIT 2019-ի մասնակցության տոմսեր:

« Քանի որ Հայաստանի յուրաքանչյուր առաջատար համալսարանից արդեն ընտրվել են 10 լավագույն ուսանողները, որոնք կմասնակցեն Համաժողովին, խաղարկային նվիրատվության տոմսերը կստանան հայտն ամբողջությամբ և անսխալ լրացրած առաջին 30 ուսանողները (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա)»,- նշված է  WCIT 2019-ի ֆեյսբուքյան էջում:

«ԱՏՁՄ-ն կարեւորում է կրթությունն ու ՏՀՏ ոլորտի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը։ Ավելի վաղ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն մասնակցության 100 անվճար տոմս է շնորհել Հայաստանի համալսարանների լավագույն ուսանողներին, որոնց ներկայացրել են ՏՏ, ճարտարագիտություն եւ բնական գիտություններ դասավանդող համալսարանները»,- նշել է WCIT 2019-ի կազմկոմիտեի եւ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։