Հանուն բարեգործության. 9-ամյա տղան վազքով անցել է գրեթե 200 կմ

Վիրջինիա նահանգի Վիեննա քաղաքից 9-ամյա Մատեո Լամբերտը երկու տարի շարունակ զբաղվում է վազքով և հետապնդում բարեգործական նպատակներ: Այս մասին հաղորդում է <<Ամերիկայի ձայնը>>-ը:

Այսպես, այս տարվա ընթացքում Մատեոն վազքով կտրել է շուրջ 193կմ ճանապարհ՝ անցնելով ԱՄՆ-ի և Կանադայի ճանապարհներով: Այդ եղանակով տղային հաջողվել է հավաքել 65 հազար դոլարի չափով նվիրատվություններ։ Ողջ գումարը փոքրիկ վազորդը ցանկանում է փոխանցել այն երեխաներին, որոնք հիվանդ են քաղցկեղով: Տղան կարծում է, որ երեխաները պետք է աջակցեն միմյանց, ուստի օգտագործում է իր արագությունը և տոկունությունը և փորձում զորավիգ լինել հիվանդ երեխաներին :

Ամերիկյան բարեգործական հիմնադրամի տեղեկատվական հարթակում՝ Matteoruns կայքում ասված է, որ վազորդ-տղան, ընդհանուր առմամբ, մասնակցել է 33 բարեգործական մրցավազքի 15 նահանգներում և երկու երկրներում:

<<Հե՛յ, ես առողջ, երջանիկ տղա եմ: Բայց շատ երեխաներ կան, որոնք պայքարում են այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսին է քաղցկեղը: Եկեք օգնե՛նք նրանց>>,- ասում է պատանի վազորդը։

Կայքում ասվում է, որ ամեն տարի, ԱՄՆ-ում քաղցկեղի ախտորոշման սպառնալիքի առջև կանգնում են շուրջ 16 հազար դպրոցականներ: Այդ է պատճառը, որ Մատեոն չի ցանկանում անմասն մնալ և փորձում է օգնել երեխաներին՝ ինչով կարող է: