«Հաջորդ iPhone-ը գնելու ամենախելացի ձևը». Apple-ն իրականացնում է ակցիա

«Հաջորդ iPhone-ը գնելու ամենախելացի ձևը»՝ այսպես կկոչվի Ամանորյա ակցիան, որը պատրաստվում է իրականացնել ամերիկյան Apple-ը:

Ինչումն է ակցիայի էությունը: Այս ձեռնարկման շրջանակում կարելի է ձեռք բերել iPhone՝ 2 տարի ապառիկով և առանց տոկոսադրույքի: Սակայն կա մեկ կարևոր հանգամանք. ակցիայից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր ունեն Apple Card վարկային քարտ: Կարևոր է իմանալ նաև , որ ակցիան տարածվում է միայն Apple Store-ի վրա. այն կգործի միայն հավելվածից կամ խանութից սմարթֆոն գնելու դեպքում:

Ընդ որում, սմարթֆոնի համար ամսական վճարը կներառվի վարկային քարտի նվազագույն վճարման մեջ ։ Օրինակ, iPhone 11 Pro- ի համար ամսական վճարը կկազմի 46 դոլար, իսկ iPhone 11-ի համար ՝ 29 դոլար ։

Apple-ը լրացուցիչ հայտարարել է, որ Apple Card-ի բոլոր օգտատերերը, մինչև 2019 թվականի վերջ, ցանկացած տեխնիկա գնելու դեպքում կստանան քեշբեք՝ 6%-ի չափով: