Հավելվածը սելֆիի միջոցով կորոշի զարկերակային ճնշումը

Տորոնտոյի և Հանչժոու համալսարանի հետազոտողները նոր հավելված են ներկայացրել, որն ունակ է սելֆիի միջոցով որոշել օգտատիրոջ զարկերակային ճնշումը: Հավելվածը ստեղծվել է արհեստական բանականության հիման վրա և ունի 95% ճշգրտություն:

Սմարթֆոնից՝ դեմքին ընկնող լույսը հավասարապես չի լուսավորում դեմքը և կարողանում է ճշգրիտ տվյալներ փոխանցել հոլովակի միջոցով օգտատիրոջ ներկայիս առողջական վիճակի մասին: Տեսախցիկը 30 վայրկյանում մոտ 900 լուսանկար է անում և վերլուծում դրանք:

Ինստիտուտներից նշում են, որ փորձին հիմնականում մասնակցել են ասիական և եվրոպական արտաքին ունեցող մարդիկ և հայտնի չէ, թե ինչպես կաշխատի նորույթը օրինակ՝ սևամորթների համար: