Հոկտեմբեր ամսվա լավագույն սմարթֆոնների ցանկը գլխավորում են Google Pixel 4 և Pixel 4 XL-ը

Հոկտեմբերի լավագույն սմարթֆոնների առաջին եռյակը համալրում են Google Pixel 4 և Pixel 4 XL նոր ֆլագմանական մոդելները, Honor 20 Lite-ը և Huawei Nova 5z-ը:

Pixel 4 և Pixel 4 XL-ը աչքի են ընկել հետևյալ բնութագրիչներով՝

  • Դիսփլեյ․POLED, 5,7 դյույմ, 2 280×1 080 պիքսել ՝ Pixel 4-ում, POLED, 6,3 դյույմ, 3 040×1 440 պիքսել ՝ Pixel 4 XL-ում
  • Պրոցեսոր․Snapdragon 855
  • Տեսախցիկ․ հիմնական՝ 12,2 ՄՊ+16 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ+ToF 3D մոդուլ
  • Հիշողություն․ 6 ԳԲ՝օպերատիվ, 64/128 ԳԲ՝ հիմնական
  • Մարտկոց․ 2 800 mAհ
  • Օպերացիոն համակարգ․ Android 10

Pixel 4-ը ներկայացվել է երեք գույներով՝ սև, սպիտակ և նարնջագույն: Փոքր մոդելը՝ 64 ԳԲ հիշողությամբ, արժե $799, իսկ մեծ մոդելի գինը $899 է՝ կրկին 64 ԳԲ հիշողությամբ: