Հունիսի 8–ին կանցկացվի սեմինար` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին ու անվտանգությանը

Հունիսի 8-ին, ժամը 14:00-18:00-ը, «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնում (հասցե՝ Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, 3, Մերգելյանի ինստիտուտի տարածք, բարձրահարկ շենքի 1-ին հարկի դահլիճ) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների ուսանողների և դասախոսների համար համատեղ կազմակերպած տեղեկատվական անվտանգության թեմայով սեմինարը։

Սեմինարին կբանախոսեն «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Մասնակիցներն են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագիտությունների կրթական ծրագրեր իրականացնող ՀՀ առաջատար բուհերի ուսանողներն ու դասախոսները։ Սեմինարի ընթացքում կանցկացվի «Ինտերակտիվ կիբեռնմանակում» խորագրով գործնական խաղը, որի ընթացքում մասնակիցները արդիական հմտություններ ձեռք կբերեն իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։