Հռոմի պապը շրջում է Nissan-ի բյուջետային պիկապով

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր նոր պապամոբիլով ։ Ողջ պատմության ընթացքում սա Պապի առաջին ճապոնական ավտոմոբիլն է: Այն ստեղծվել է Nissan NP300 հին պիկապի հիման վրա, որը Ռուսաստանում ավելի հայտնի է Navara անունով և 1997թ-ից թողարկվում է առանց որեւէ փոփոխության:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի համար մոդելը Վատիկանի պահանջով փոփոխության է ենթարկվել: Ստեղծվել է թափքի թափանցիկ ծածկ, որը անբարենպաստ եղանակային պայմաններից պաշտպանվելու համար է, ինչպես նաև բռնվելու հարմարանք է ստեծվել, որից Պապը կօգտվի մեքենայի շարժման ընթացքում: Մեքենայի հետնամասում Սրբազան Քահանայապետի համար տեղադրվել է նաև թիկնաթոռ:

Նշված բոլոր փոփոխություններն անելու համար մասնագետներից 3 ամիս է պահանջվել: