Մարդու և արհեստական բանականության համագործակցության նոր հարթակ է ստեղծվել

Արհեստական բանականությունն արդեն այնքան է նեդրվում մեր կենցաղում, որ սկսել են ստեղծվել հատուկ հարթակներ, որոնք կապահովեն մարդու և արհեստական բանականության գործակցությունը։ Այդպիսի հարթակներից է How to Generate (Almost) Anything-ը։

Արհեստական բանականությունը կարող է գեներացնել, երաժշտություն, պատկերներ վիդեո, նրա համար դրանք ընդամենը տվյալների հավաքածու են։ Այն մշակում է տվյալները, գտնում է օրինաչափություններ ու նոր կոկտեյլներ է դրանցից գեներացնում։

Վերը նշված հարթակում մարդիկ, ծրագրերի ու մեքենաների հետ «գործակցելով» նոր երաժշտություն են ստեղծում, գեներացնում են խոհարարական նոր բաղադրատոմսեր, հագուստի դետալներ, օծանելիքներ, պիեսներ ու էլի լիքը բան։ Նայեք, շատ հետաքրքիր է, հենց այսպես է լինելու մեքենաների մուտքը ստեղծագործական աշխարհ։ Հիշեք, արհեստական բանականությունը ոչ թե փոխարինելու է, այլ համալրելու է ստեղծագործական մոտեցումն ու գործիքները։